Տպել
Գագիկ Գարուշի Հարությունյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
23.03.1948
Խմբակցություն

 

Ծնվել է 1948 թ. մարտի 23-ին:1970-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ տնտեսագետի որակավորմամբ: Տնտեսագիտության թեկնածու(1973):Եղել է ԽՄԿԿ անդամ:


1973-ից աշխատել է Երեւանի պետական համալսարանում, 1975-ից՝ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում՝ ավագ դասախոս, 1978-81-ին՝ դոցենտ:  1977-78-ին գիտական գործուղման մեջ է եղել Հարավսլավիայում՝ շուկայական տնտեսության խնդիրների ուսումնասիրության նպատակով:1982-ից՝ տնտեսագետ-դասախոս ՀԿԿ Կենտկոմում, 1987-90-ին՝ ՀԿԿ Կենտկոմի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ:


ՀՀ ԳԽ պատգամավոր ընտրվել է Գառնիի 153-րդ ընտրատարածքից:


1990-ի օգոստոսին ընտրվել ՀՀ ԳԽ նախագահի տեղակալ, 1991-ի նոյեմբերին՝ Հայաստանի Հանրապետության փոխնախագահ: Մինչեւ 1992 թ. հուլիսը միաժամանակ վարել է նաեւ ՀՀ վարչապետի պարտականությունները:


Ավելի քան 60 գիտական աշխատությունների հեղինակ է: Հիմնական աշխատությունները նվիրված են մակրոտնտեսական կառավարման, տարածաշրջանային զարգացման, էկոնոմիկայի կառուցվածքային վերափոխումների եւ տնտեսական արդյունավետության խնդիրներին: