National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հրանուշ Հրանտի Հակոբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
12.04.1954
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ



Ծնվել է 1954 թ. ապրիլի 12-ին Կամոյի շրջանի Սարուխան գյուղում:

1975 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1994 թ.՝ իրավաբանական ֆակուլտետը, 1989 թ.՝ ԽՄԿԿ ԿԿ առընթեր հասարակական գիտությունների ակադեմիան (Մոսկվա): Մաթեմատիկոս: Իրավաբան: Քաղաքագետ: Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր: Պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով (1986 թ.): 2 գրքի եւ 26 գիտական հոդվածի հեղինակ:

1975-1983 թթ. ԵՊՀ-ում աշխատել է դասախոս-ընթերակա, 1978-1983 թթ.՝ ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար, 1983-1990 թթ.`ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար, առաջին քարտուղար, ՀամԼԿԵՄ ԿԿ բյուրոյի անդամ: 1986-1990 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ: 1996-1998 թթ.՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարար:

1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 203 ընտրատարածք): ԳԽ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1995-1996 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 121 ընտրատարածք): ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Հանրապետություն» խմբակցության անդամ: 1995-1997 թթ. եղել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, 1996 թ.՝ Միջխորհրդարանական միության անդամ, Հայ կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ, Կանանց առողջության պահպանման ասոցիացիայի համանախագահ: «Երեւան», «Քեմբրիջ-Երեւան», «Հայաստանի մանկատներ» հիմնադրամների հոգաբարձու, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի համանախագահ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 32 ընտրատարածքից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2004 թ. Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՄՄ-ի կին խորհրդարանականների համակարգող կոմիտեի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական:

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS