Տպել
Խաչիկ Էլոյի Սաֆարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.04.1932
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1932թ. ապրիլի 1-ին Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` գյուղատնտեսի որակավորմամբ: Գյուղատնտ. գիտ. թեկնածու:

Դատապարտվել է քաղաքական գործունեության համար, 1963-67-ին եղել է կալանավայրում: 1957-59-ին աշխատել է Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում որպես ուսուցիչ, 1959-62-ին սովորել է գյուղատնտեսական ինստիտուտի ասպիրանտուրայում, 1962-1963-ին՝ նույն ինստիտուտում մեթոդիստ: 1970-90-ին եղել է Հայկական այգեգործության գիտահետազոտական ինստիտուտում գիտաշխատող: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ:

Անկուսակցական: