Տպել
Արտավազդ Բագրատի Սահակյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
22.02.1953
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1953թ. փետրվարի 22-ին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում: Ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը՝ վիրաբույժի որակավորմամբ: Բժշկական գիտ. թեկնածու, դոցենտ:

1976-77-ին աշխատել է Նոյեմբերյանի հիվանդանոցում վիրաբույժ, 1977-82-ին` Դնեպրոպետրովսկի հ. 16 հիվանդանոցում վիրաբույժ, 1982-ից` Ա. Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտում` միկրովիրաբուժության կենտրոնի ղեկավար:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

Անկուսակցական: