Տպել
Հենրիկ Նապոլեոնի Պառավյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
24.08.1947
Կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ)
Խմբակցություն
Ծնվել է 1947թ. օգոստոսի 24-ին Վանաձորում: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` ինժեներ մեխանիկի որակավորմամբ:

1974-82-ին աշխատել է Էջմիածնի պլաստմասսաների գործարանում արտադրամասի պետ, 1982-84-ին` Ակնալճի պետական տնտեսության գլխավոր ինժեներ, 1984-87-ին` «Հայգյուղքիմիա» միավորման հանրապետական բազայի կառավարչի տեղակալ, կառավարիչ, 1987-1990-ին` Էջմիածնի շրջանի Հայթաղի կոլտնտեսության վարչության նախագահ, 1990-92-ին` էջմիածնի կապի հանգույցի տնօրեն, 1992-95-ին` պարենի նախարարության «Սննդառշին» արտադրական վարչության պետ, 1995-ից` Էջմիածնի հացի գործարանի տնօրեն:

ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ անդամ: