National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Ռաֆիկ Խորենի Գրիգորյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
18.05.1958
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով




Ծնվել է 1958 թ. մայիսի 18-ին Մարտունու շրջանի Ձորագյուղ գյուղում:

1989թ. ավարտել է Կիեւի (Ուկրաինա) գյուղատնտեսական ակադեմիան: Տնտեսագետ, տեխնիկ-մեխանիկ:

1976-1977թթ. աշխատել է Ձորագյուղի կոլտնտեսությունում բանվոր: 1977-1979 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1985 թթ. եւ 1989-1992 թթ. եղել է Չերկասսիի (Ուկրաինա) սերմնաբուծական գիտահետազոտական տնտեսության գլխավոր տնօրենի տեղակալ, 1992-1996 թթ.` «Շինարար» ՍՊԸ (Չերկասսիի) տնօրեն, 1996-1999 թթ.` Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի համայնքի ղեկավար, 1999-2003 թթ.` Գեղարքունիքի փոխմարզպետ:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 31 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS