Տպել
Արամ Սայադի Մկրտչյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
17.07.1965
Կուսակցություն
Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1965թ. հուլիսի 17-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ-էներգետիկի որակավորմամբ:

1983-85-ին ծառայել է խորհրդային բանակում, 1989-91-ին աշխատել է գյուղատնտեսության էլեկտրաֆիկացման համամիութենական ինստիտուտում ինժեներ, 1991-93-ին` Քրիստոնյա ձեռներեցների ֆոնդի փոխնախագահ, 1993-ից` Քրիստոնեական դեմոկրատիայի աջակցության ֆոնդի գործադիր տնօրեն: 1994-95-ին` ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Քրիստոնեադեմոկրատական միության անդամ: