Տպել
Ֆրունզե Արմենակի Խառատյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
29.10.1927
Կուսակցություն
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1927թ. հոկտեմբերի 29-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` իրավաբանի որակավորմամբ: Իրավաբան. գիտ. թեկնածու, դոցենտ:

1954-60-ին կատարել է կոմերիտական աշխատանք, 1960-63-ին սովորել ասպիրանտուրայում, 1964-72-ին` Երեւանի պետհամալսարանի դոցենտ, 1972-74-ին աշխատել է ներքին գործերի նախարարության համակարգում, 1974-79-ին դասավանդել է ԵրԺՏԻ-ում, 1979-85-ին` Երեւանի մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչ, 1989-ից` «Գալիք» մասնավոր համալսարանի ռեկտոր:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ ՀԿԿ խմբակցության անդամ: ՀԿԿ անդամ: