Տպել
Մուրադ Արամի Գուլոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
27.02.1956
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1956 թ. փետրվարի 27-ին Աբովյանի շրջանի Առինջ գյուղում:

1985 թ. ավարտել է Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտը: Ապրանքագետ:

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1985-1992 թթ. աշխատել է Աբովյանի շրջկոոպում ավագ ապրանքագետ, առեւտրի բաժնի պետ, առեւտրի կենտրոնի տնօրեն: 1993 թ. եղել է «Կոտայք» ասոցիացիայի նախագահ, 2002 թ.` «Միլտա» ՍՊԸ նախագահ:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: