Տպել
Լեւիկ Մանուկի Խաչատրյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.01.1958
Կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1958թ. հունվարի 10-ին Նաիրիի շրջանի Քասախ գյուղում: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ինժեներ մեխանիկի որակավորմամբ:

1980-81-ին աշխատել է Քասախի խորհտնտեսությունում գլխավոր ինժեներ, 1981-84-ին՝ «Ռեմդետալ» միավորումում՝ առաջատար ինժեներ, 1984-87-ին սովորել է «Հայգյուղմեքենայացում» գամ ասպիրանտուրայում, 1987-91-ին եղել է նույն միավորման գիտաշխատող, 1991-1994-ին՝ «Հայագրոսպասարկում» միավորման գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր տնօրեն, 1994-95-ին՝ առեւտրի նախարար, 1995-ից՝ «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ անդամ: