Տպել
Մարտին Գրիգորի Զիլֆիմյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.11.1956
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1956թ. նոյեմբերի 10-ին Գյումրիում: Ավարտել է Գյումրիի մանկավարժական եւ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտները` համապատասխանաբար մանկավարժ ֆիզիկոսի եւ ինժեներ տեխնոլոգի որակավորումներով:

Խորհրդային բանակում ծառայելուց հետո 1979–ից աշխատել է Գյումրիի քաղխորհրդի ժողկրթբաժնում, 1981-ից` ՀԼԿԵՄ Գյումրիի քաղկոմի կազմակերպական բաժնի վարիչ, 1984-89-ին` Գյումրիի ժողովրդական վերահսկողության քաղկոմի նախագահ, 1991-92-ին` Գյումրիի քաղխորհրդի նախագահի տեղակալ, 1994-ից` Գյումրիի հարկային տեսչության պետ:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

Անկուսակցական: