Տպել
Գեղամ Տիրանի Ղարիբջանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
02.10.1951
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1951թ. հոկտեմբերի 2-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը`արեւելագետ-պատմաբանի որակավորմամբ:

1973-ից աշխատել է սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում որպես խորհրդական, ապա ավագ խորհրդական, 1978-81-ին` որպես թարգմանիչ Իրանում, 1981-1991-ին` սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում բաժնի վարիչ, 1991-95-ին` աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարար:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

Անկուսակցական: