National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հրանտ Մերուժանի Գրիգորյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
23.11.1966
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1966 թ. նոյեմբերի 23-ին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում:

2000 թ. ավարտել է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը: Տնտեսագետ: Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով (1995 թ.), 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1996 թ.), «Մարշալ Բաղրամյան» (2001 թ.), «Անդրանիկ Օզանյան» (2003 թ.) եւ «Վազգեն Սարգսյան» (2003 թ.) մեդալներով:

1983-1985 թթ. աշխատել է Արշալույս գյուղի կոլտնտեսությունում: 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989-1996 թթ. եղել է երկրապահ ջոկատի մարտիկ, վաշտի հրամանատարի տեղակալ: Ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. 1995 թ. եղել է վաշտի հրամանատար: ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ: 1996-1997 թթ. եղել է Էջմիածնի հացի գործարանի տնօրեն:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 37 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 28 ընտրատարածքից: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS