Տպել
Դավիթ Մնացականի Զադոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
12.01.1949
Կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1949թ. հունվարի 12-ին Արարատի շրջանի Արարատ գյուղում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` էլեկտրոնիկայի ինժեների որակավորմամբ:

1975-ին աշխատել է ԵրՊԻ ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1979-ին` կիբեռնետիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ամբիոնի լաբորատորիայի վարիչ, միաժամանակ կատարել է դասախոսական աշխատանք: 1981-87-ին աշխատել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի տնօրենի տեղակալ, 1987-89-ին` «Արարատշին» տրեստի շինիրերի կոմբինատի տնօրեն, 1989-90-ին` տրեստի կառավարիչի տեղակալ: 1990-ին ընտրվել է Արարատի շրջխորհրդի նախագահ: 1993-95-ին աշխատել է պարենի եւ մթերումների նախարար:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀՇ անդամ: