Տպել
Խաչիկ Հովսեփի Դումիկյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
08.05.1947
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1947թ. մայիսի 8-ին Տաշիրի շրջանի Մեծավան գյուղում: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` ինժեներ մեխանիկի որակավորմամբ: Տեխն. գիտ. թեկնածու:

1971-77-ին աշխատել է Տաշիրի շրջանի ճանշին տեղամասում ինժեներ, պետ, 1977-83-ին` Տաշիրի շրջանային գյուղտեխնիկայի միավորման կառավարիչ, 1983-88-ին` Տաշիրի շրջանի Մեծավանի խորհտնտեսության տնօրեն, 1988-1991-ին` ՀԿԿ Տաշիրի շրջկոմի առաջին քարտուղար, 1992-ին ընտրվել է Տաշիրի շրջխորհրդի նախագահ: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ:

Անկուսակցական: