Տպել
Հրաչյա Գարեգինի Գրիգորյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
15.05.1952
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1952թ. մայիսի 15-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` փիլիսոփայի որակավորմամբ:

1969-71-ին աշխատել է «Նաիրիտ» գամ ապարատավար, 1976-78-ին` բժիշկների կատարելագործման ինստիտուտում ավագ լաբորանտ, 1978-88-ին` ԵրՊԻ դասախոս, 1988-90-ին` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փոխտնօրեն, 1995-ին` «Հայկենցաղսպասարկում» միավորման գլխավոր տնօրեն, 1995-ից` առեւտրի, սպասարկումների եւ զբոսաշրջիկության փոխնախարար: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ:

Անկուսակցական: