Տպել
Շավարշ Միքայելի Քոչարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
03.04.1948
Կուսակցություն
Ազգային Ժողովրդավարների կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով




Ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-մաթեմատիկոս: Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: Պարգեւատրվել է Պատվո նշան շքանշանով (1986թ.):

1971-1972թթ. Մոսկվայի ծագումնաբանության ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղում եղել է կրտսեր գիտաշխատող: 1972-1975 թթ. սովորել է Մոսկվայի ծագումնաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1976-1981 թթ. եղել է ԳԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտի, 1981-1982թթ.՝ մանրէաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1982-1990 թթ.՝ Երեւանի ամինաթթուների ԳՀՏԻ ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, գիտական գծով փոխտնօրենի պաշտոնակատար:

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի նախագահ:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺՄ խմբակցության քարտուղար:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 11 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ԱԺՄ խմբակցության անդամ, ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետեւ «Ժողովրդի ձայն» պատգամավորականխմբի անդամ:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ: ԱԺԿ հիմնադիր նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: