Տպել
Խաչատուր Օնիկի Բեզիրջյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
06.12.1950
Կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1950թ. դեկտեմբերի 6-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` ֆիզիկոսի որակավորմամբ: Կենսաբան. գիտ. թեկնածու:

1974-76-ին ծառայել է խորհրդային բանակում, 1977-87-ին ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում եղել է ավագ լաբորանտ, ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, 1987-91-ին` ամինաթթուների գիտահետազոտական ինստիտուտում լաբորատորիայի վարիչ, 1994-ից` Կառավարման դպրոցի տնօրեն: Եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ վարչության անդամ: