Տպել
Սլավիկ Ստեփանի Հայրապետյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.02.1947
Կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1947թ. փետրվարի 1-ին Կապանի Կավարտ բանավանում: Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտը` մաթեմատիկայի ուսուցչի որակավորմամբ:

1964-65-ին աշխատել է Կապանի պղնձահանքային կոմբինատում բանվոր, 1965-84-ին` Դավիթ Բեկի միջնակարգ դպրոցում` ուսուցիչ, ուսմասվար, տնօրեն, 1984-90-ին` Կապանի ուսումնաարտադրական կոմբինատի տնօրեն, 1991-ին ընտրվել է Կապանի շրջխորհրդի նախագահ: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ անդամ: