Տպել
Մելս Ավետիսի Հակոբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.03.1950
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1950թ. մարտի 10-ին Ստեփանավանի շրջանի Կաթնաղբյուր գյուղում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ էներգետիկի որակավորմամբ:

1972-85-ին աշխատել է «Հայէներգոյի» համակարգում, 1985-92-ին` «Հայէներգոյի» գլխավոր կարգավար, 1992-93-ին` էներգետիկայի եւ վառելիքի նախարարի առաջին տեղակալ, նախարար, 1993-96-ին` «Հայէներգոյի» գլխավոր տնօրեն, 1996-ից` Հիդրոկայանների Սեւան-Հրազդանյան կասկադի տնօրեն:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ:

Անկուսակցական: