Տպել
Սամվել Սերյոժայի Սահակյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
23.05.1960
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1960 թ. մայիսի 23-ին Երեւանում:

1982թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1977-1978թթ. աշխատել է Երեւանի թիվ 5 երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանում ամրանագործ, 1982թ. Երեւանի «Էլեկտրոն» գործարանում` տնտեսագետ: 1982-1984 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1984-1985թթ. եղել է «Էլեկտրոն» գործարանում տնտեսագետ, 1985 թ.` Ապարանի շրջանի «Երնջատափ» կոլտնտեսության տնտեսագետ, 1985-1990 թթ.` «Հայծխախոտ» ԱՄ ավագ հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ: 1990-1997 թթ. Երեւանի «Գրանդ Ակումբ» ԲԲԸ-ում՝ գլխավոր հաշվապահ, 1997-1999 թթ. Հայ-կանադական ՀՁ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ում`գլխավոր տնտեսագետ, ֆինանսական տնօրեն, գործադիր տնօրեն, 2000-2003 թթ.` «Մասիս Տոբակո Մ.Վ.» ՀՁ ՍՊԸ գործադիր տնօրեն:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: