Տպել
Լեոնիդ Սամսոնի Հակոբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.06.1936
Կուսակցություն
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Ծնվել է 1936թ. հունիսի 5-ին Լենինականում (Գյումրի)։

1958թ. ավարտել է Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը։ Համամիութենական հեռակա իրավաբանական ինստիտուտը, 1981թ. ժողովրդական տնտեսության ակադեմիան։ Տնտեսագետ, իրավաբան։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։

1960-1965թթ. ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում եղել է գիտաշխատող, 1966-1976թթ. ժողովրդական վերահսկողության կոմիտեում՝ բաժնի վարիչ, 1976-1979թթ.՝ առեւտրի նախարարի տեղակալ, առաջին տեղակալ։ 1982-1986թթ. ՀԿԿ Կենտկոմում աշխատել է բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ, 1987-1988թթ. Հայկոոպի վարչության նախագահ, 1989-1991թթ. ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար։ Եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1981-1990թթ.)։

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 98 ընտրատարածք)։ ԳԽ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ ՀԿԿ խմբակցության անդամ։

1995-1999թթ. ԱԺ պատգամավոր (թիվ 22 ընտրատարածք)։ ՀԿԿ խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 5 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀԿԿ Խմբակցության անդամ, ապա ղեկավար, ՀԿԿ ԿԿ քարտուղար։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար նշանակվելու կապակցությամբ (28.02.2000թ.)  պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։