Տպել
Վարդան Ժորայի Խաչատրյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
06.04.1959
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Ծնվել է 1959թ ապրիլի 6-ին Ջերմուկ քաղաքում։

1980թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ինժեներ-մեխանիկ։

1980-1983թթ. աշխատել է «Հայհանքային ջուր» ԱՄ-ի ինժեներ, 1983-1985թթ.՝ ԵրՊԻ-ում ինժեներ, 1985-1988թթ.՝ «Հայհաց» ԱՄ-ի տեխնիկական բաժնի վարիչ, 1988-1990թթ.՝ հացամթերքների նախարարության հացաթխման եւ մակարոնեղենի արտադրության արտադրատեխնիկական բաժնի վարիչ, 1991թ.՝ «Ժորժ» ՍՊԸ-ի տնօրեն։ 1992թ. եղել է «Զովք» գործարանի արտադրամասի պետ, տնօրեն, 1992-1995թթ.՝ ՀՀ սեփականաշնորհման եւ ապապետականացման պետանկան հանձնաժողովի անդամ, 1998-1999թթ.՝ ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ։

1995-1999թթ. ԱԺ պատգամավոր («Հանրապետություն» միավորման համամասնական ընտրացուցակով)։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀՀԿ)։ 1999թ. հունսի 11-ին ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ «Միասնություն խմբակցության անդամ։ Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար նշանակվելու կապակցությամբ (11.11.200թ.) պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։