Տպել
Վլադիմիր Սարգսի Դարբինյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.04.1931
Կուսակցություն
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Ծնվել է 1931թ. ապրիլի 10-ին Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում։

1954թ. ավարտել է  Երեւանի պետական  համալսարանի  պատմության  ֆակուլտետը, 1976-ին՝  իրավաբանական ֆակուլտետը։  Պարգեւատրվել է  Աշխատանքային կարմիր դրոշի երկու  շքանշանով (1965թ., 1970թ.)։

1954-1957թթ. եղել է ՀԼԿԵՄ Իջեւանի  շրջկոմի առաջին քարտուղար, 1957-1963թթ.՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի երկրորդ, առաջին  քարտուղար, 1969-1975թթ.՝ ՀՍՍՀ ներքին   գործերի  նախարար, 1975-1991թթ.՝   արդարադատության  նախարարի  տեղակալ, 1991-1994թթ.՝  ՀՀ իրավաբանների միության նախագահ, 1998թ.՝  Սարդարապատի  հուշահամալիրի գլխավոր   տնօրեն։ Եղել է ՀՍՍՀ ԳԽ եւ ՍՍՀՄ ԳԽ   տարբեր  գումարումների  պատգամավոր։

1995-1999թթ.՝  ԱԺ  պատգամավոր (ՀԿԿ  համամասնական  ընտրացուցակով)։ ՀԿԿ  խմբակցության անդամ։

1999թ. մայիսի  30-ին   ԱԺ պատգամավոր է  ընտրվել ՀԿԿ  համամասնական  ընտրացուցակով։ ԱԺ  պաշտպանության, ազգային  անվտանգության   եւ  ներքին գործերի մշտական  հանձնաժողովի  անդամ։  ՀԿԿ  խմբակցության ղեկավար։ ՀԿԿ  կենտկոմի երկրորդ  քարտուղար։

Ամուրի է, ունի երկու  երեխա։

ՀՀ  ՊՆ  Սարդարապատի  հուշահամալիրի  գլխավոր տնօրեն նշանակվելու   կապակցությամբ (26.08.1999թ.) պատգամավորական  լիազորությունները  վաղաժամկետ  դադարեցվել են։