National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հրանտ Հրաչի Խաչատրյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
26.10.1951
Կուսակցություն
«Սահմանադրական իրավունք» միություն /ՍԻՄ/
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1951թ. հոկտեմբերի 26-ին Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղում:

1972թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-ռադիոտեխնիկ: Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի եւ Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի իսկական անդամ :

1972-1973թթ. ԳԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում աշխատել է ճարտարագետ, 1973-1978թթ. Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական ինստիտուտում` ճարտարագետ, ավագ ճարտարագետ, խմբի ղեկավար: 1978-1983թթ. եւ 1986-1990թթ. Հրազդանի «Մեքենաշինարար» ԱՄ «Հատիս» կենտրոնում եղել է առաջատար ճարտարագետ, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ, 1983-1986թթ. Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում` ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող:

1988թ.Երեւանի 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խմբի հիմնադիրներից: 1998թ. եղել է ՀՀ Նախագահի թեկնածու, ՀՀ Նախագահին կից Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղարը:

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 180 ընտրատարածք): ԳԽ անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր («Իրավունք եւ միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ: ՍԻՄ նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am