Տպել
Գագիկ Գեւորգի Մանուկյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
04.07.1953
Կուսակցություն
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1953թ. հուլիսի 4-ին Լենինականում (Գյումրի):

1975թ. ավարտել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան  պետական մանկավարժական ինստիտուտը, 1992թ.՝ Մոսկվայի Գ.Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը: Մանկավարժ, տնտեսագետ:

1972-1975թթ. Լենինականի կարի ֆաբրիկայում աշխատել է բանվոր,  1976-1977թթ. թիվ 14 դպրոցում ավագ ջոկատավար: 1977-1979թթ. դասավանդել է շինարարական տեխնիկումում: 1979-1985թթ. աշխատել է մանկավարժական ուսումնարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտողար, 1985-1989թթ.՝ ՀԿԿ Լենինականի Մոսկովյան շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ, 1989-1991թթ.՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ: 1991-1995թթ. եղել է Լենինականի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992-1996թթ.՝ «Տեքստիլ կոմբինատի» ԱՄ-ի իրացման բաժնի պետ, 1996-1999թթ.՝ Գյումրիի համայնքի ավագանու  անդամ, 1995թ.՝ ՀԿԿ Գյումրիի քաղկոմի քարտուղար, 1999-ից՝ առաջին քարտուղար:

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: