Տպել
Սերգեյ Խորենի Իսրայելյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
11.02.1937
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1937թ. փետրվարի 11-ին Իջեւանում:

1965թ. ավարտել է Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտը: Օպերատոր, բեմադրիչ: Պրոֆեսոր: ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ: Պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով (1998թ.):

1955-1999թթ. «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է օպերատորի օգնական, ընթերակա, բեմադրող օպերատոր, բեմադրիչ: 1987թ. եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ: 1988թ. դասախոսում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: