National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Սամվել Պարգեւի Նիկոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
13.02.1958
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1958թ. փետրվարի 13-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում:

1982թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-մեխանիկ:

1982-1990թթ. աշխատել է Երեւանի հիդրոապարատների գործարանում ճարտարագետ-կոնստրուկտոր, ավագ ճարտարագետ, բաժնի պետ, արտադրության պետիտեղակալ, արտադրամասի պետ: 1991-1994թթ. եղել է Աբովյանի շրջանի «Սալիկ» կոոպերատիվի նախագահ, 1995թ.` Երեւանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1995-1998թթ.` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի բաժնի վարիչ, 1998-2003թթ.` «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS