Տպել
Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
16.11.1939
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1939թ. նոյեբմերի 16-ին Երեւանում։

1969թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Կոմպոզիտոր։ Պրոֆեսոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984թ.), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1987թ.)։ Պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1998թ.)։

1970 թվականից կոնսերվատորիայի դասախոս է, երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, 1991-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 58 ընտրատարածքից։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, 2001թ. ապրիլից՝ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։