Տպել
Արշակ Գարմենի Մխիթարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
15.05.1960
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով


Ծնվել է 1960 թ. մայիսի 15-ին Նոր Հաճնում:

1981 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: Պատմաբան:

1981-1986 թթ. աշխատել է Նաիրիի շրջանի Նոր Գեղիի Գ. Աղաջանյանի անվան խորհտնտեսություն-տեխնիկումում լաբորանտ, հասարակագիտական առարկաների դասախոս: 1985 թ. ծառայել է խորհրդային բանակում: 1986-1988 թթ. եղել է Նոր Գեղիի խորհտնտեսություն-տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1988-1993 թթ.`«Ունիվերսալ-3» կոոպերատիվի փոխտնօրեն, 1993- 2003 թթ.` Նոր Գեղիի «Աղավնի» ՍՊԸ տնօրեն:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով:

Մինչեւ 2006թ. մայիսի 22-ը` ՕԵԿ եւ ՕԵ խմբակցության անդամ:

2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: