Տպել
Մարտուն Սարգսի Մաթեւոսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
18.03.1955
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1955թ. մարտի 18-ին Կիրովականում (Վանաձոր):

1977 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Քիմիկոս: Քիմիական գիտությունների թեկնածու:

1977-1980թթ. Վանաձորի «Պոլիմերսոսինձ» ԳԱՄ-ում աշխատել է ինժեներ: 1980-1985թթ.սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի էլեմենտ օրգանական միացություններ ինստիտուտի ասպիրանտուրայում:1985-1989թթ.Վանաձորի «Պոլիմերսոսինձ» ԳԱՄ-ում եղել է ավագ գիտաշխատող, 1989-1994թթ.լաբորատորիայի վարիչ, դասավանդել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտում:

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 48 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԴ խմբակցության քարտուղար: ՀՀԴ անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: