Տպել
Նահապետ Բագրատի Գեւորգյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.06.1957
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1957թ. հունիսի 28-ին Հոկտեմբերյանի շրջանի Հոկտեմբեր գյուղում:

1984թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը: Ճարտարագետ-տեխնոլոգ:

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1978թ. Հոկտեմբերյանի (Արմավիր) շինանյութերի կոմբինատում («Շինանյութեր» ՍՊԸ) աշխատել է բանվոր, հաշվառող, հանքի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն, խորհրդի նախագահ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 40 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: