Տպել
Մանվել Անդրանիկի Ղազարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
02.05.1961
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1961թ. մայիսի 2-ին Արարատի շրջանի Վանաշեն գյուղում:

1989թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով (2001թ.):

1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: Աշխատել է ապրանքագետ, տնտեսագետ, հաշվապահ: 1991-1992թթ. եղել է Արարատի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն, 1993-1997թթ.՝ Վեդու գինու գործարանի տնօրեն, 1997թ. ՝ նույն ԲԲԸ խորհրդի նախագահ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր ( թիվ 33 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

 
Ամուսնացած է, ունի երեք երեխա: