Տպել
Ժորա Սարգսի Գալստյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
20.05.1950
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1950թ. մայիսի 20-ին Արտաշատի շրջանի Մասիս գյուղում։

1976թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ Ինժեներ-անասնաբույծ։

1968-1970թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1976-1988թթ. Մասիս գյուղի կոլտնտեսությունում աշխատել է անասնապահական ֆերմայի վարիչ, գլխավոր անասնաբույժ։ 1988թ. թնտրվլե է Մասիս գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ։ 1998-1999թթ. եղել է ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության  նախարարության մարդահամարի վարչության կազմակերպչական բաժնի պետ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 31 ընտրատարածքից։ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության  հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», 2001թ. հուլիսից՝ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» վերանվանված պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի վեց երեխա։