Տպել
Գեւորգ Առաքելի Հակոբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
02.11.1954
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1954թ. նոյեմբերի 2-ին Կամոյի շրջանի Մուխան գյուղում:

1985թ. ավարտել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) խորհրդային առեւտրի ինստիտուտը: Տնտեսագետ:

1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1976-1990թթ. Երեւանի համակցված կերերի գործարանում աշխատել է էլեւատորի վարիչ, 1990-1997թթ.՝ գլխավոր տնօրենի տեղակալ, 1997թ.՝ Երեւանի համակցված կերերի ԲԲԸ նախագահ:

2000թ. հոկտեմբերի 15-ին` ԱԺ պատգամավոր (թիվ 10 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: