National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Կիմ Գաբրիելի Բալայան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
15.10.1947
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1947թ. հոկտեմբերի 15-ին ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի  Ներքին Հոռաթաղ գյուղում։

1971թ. ավարտել  է Երեւանի պետական համալսարանը։ Իրավաբան։

1972-1975թթ. ԵՊՀ-ի քրեագիտական լաբորատորիայում աշխատել է ավագ լաբորանտ, 1975-1977թթ. ՀՍՍՀ արդարադատության նախարարության դատական փորձաքննության գիտահետազոտական լաբորատորիայում՝ դատահետքաբանական եւ ձգաբանական  փորձաքննությունների բաժնի ավագ փորձագետ, 1977-1990թթ.՝ բաժնի պետ։ 1996թ. սեպտեմբերից 1997թ. հունիսը բանտարկված է եղել՝ հետագայում չհիմնավորված մեղադրանքներով։ 1999թ. Հայաստանի ԳՄ գրասենյակում եղել է իրավաբանական բաժնի վարիչ։

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 71 ընտրատարածք)։ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի պաշտոնակատար, 1991-ից՝ հանձնաժողովի նախագահ։ ՀՀԴ խմբակցության անդամ։

2000թ. հուլիսի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 5 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԴ խմբակցոթյան անդամ։ ՀՀԴ անդամ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS