National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Լուսինե Խաչիկի Բադալյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
02.02.1980
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1980թ. փետրվարի 2-ին Երեւանում:

2003թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժինը: Հայ արվեստի պատմության տեսության մագիստրոս: 2003թ.՝ Կապույտ մզկիթի «Պարսկերեն լեզու եւ մշակույթ» դասընթացը: 2013թ.՝ Սանտա Աննա ինստիտուտի (Սորենտո Լինգուե, Իտալիա) «Իտալերեն լեզու եւ մշակույթ» դասընթացը: 2015թ.՝ Միջազգային այցելու-առաջնորդների ծրագիրը IVLP (International Visitor leadership program, ԱՄՆ): Ներկայում սովորում է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի մագիստրատուրայում («Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական ծրագիր):

1997-1998թթ. աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում («Գիշերալիք»), 1998-2001թթ.՝ «Հայ FM» ռադիոկայանում («Մեկ գավաթ սուրճ»), 2001-2018թթ.՝ «Ռադիո Վան FM 103.1» ռադիոալիքում («Time Out», «Free Time»): 1997-1999թթ. եւ 2005-2010թթ.՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում («Նոր Սերունդ») եւ («Բարի լույս», «Հացի խնդիր», «Բենեֆիս», «Կռունկ» երաժշտական փառատոն), 2000-2005թթ.՝ Պրոմեթեւս (Հ2) («Սկանվորդ շոու», «Ամեն օր», «Բարի լույս»), 2010- 2015թթ.՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում ( «Սկսենք նորից», «Մի ուղեգրի պատմություն»), 2015-2018թթ.՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում («Բարեւ Երկիր»), 2018-2019թթ.՝ «1in.am»-ում ( «Հարցազրույց»): Աշխատել է թիվ 61 միջնակարգ դպրոցի պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ: Դասավանդել է լրագրության եւ հաղորդավարության հիմունքներ ԵՊՀ Մասս Մեդիա եւ Ա. Աբելյան կենտրոններում:

Մասնակցել է մի շարք ծրագրերի՝ «Կանայք գյուղատնտեսության մեջ» եւ «Օրգանական գյուղատնտեսություն» ծրագրերի լուսաբանում եւ տարածում (2016 -2019թթ.), Գյուղատնտեսության ԵՄ օրգանական դեսպան (Organic Ambassador EU) (2017թ.), «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի անդամ (2015թ.), «Ժպիտների քաղաք» (City of Smile) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ (2018-2021թթ.):

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS