Տպել
Արման Աշոտի Եղոյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
28.06.1984
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1984թ. հունիսի 28-ին Երեւանում:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2005թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2009թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան: 2015թ.՝ Եվրոպայի քոլեջը (Վարշավայի համալսարանական ավան): Եվրոպագիտության մագիստրոս: 2018թ.՝ Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) «Մշակութային ժառանգության ակադեմիական հետազոտություն, քաղաքականություն եւ մենեջմենտ» մագիստրոսական երկամյա ծրագիրը:

2010-2013թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում: 2013թ. եղել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 2016թ.՝ «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակի (Թբիլիսի) նախագծի համակարգող: 01.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար:

2008թ.՝ «Հիմա» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2011թ.՝ «Հիմա» ՀԿ խորհրդի անդամ:

2013 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման, 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած չէ: