National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արթուր Ղարիբի Հովհաննիսյան

Ծնվել է 1990թ. մայիսի 26-ին Երեւանում։

2008-2010թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2007-2008թթ. սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի լրագրության ֆակուլտետում։ 2016թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Լրագրող:

2012-2013թթ. աշխատել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող: 2013-2015թթ. զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: 2015-2016թթ. եղել է Հ3 հեռուստաընկերության լրագրող, 2016-2017թթ.՝  «www.1in.am. Առաջին լրատվական»կայքի լրագրող, լրատվական թողարկումների մեկնաբան, տեսանկարահանման  բաժնի պրոդյուսեր, 2017-2018թթ.՝ «www.para.tv» առցանց հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր։ 2018-2019թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ։

10.06.2019-02.08.2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am