National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Ստեփան Հրաչիկի Զաքարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
18.07.1957
Կուսակցություն
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ



Ծնվել է 1957 թ. հուլիսի 18-ին Երեւանում:

1978թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: Բեմադրիչ: Արձակագիր, թատերագիր, հրապարակախոս: Հայաստանի գրողների միության անդամ:

1978-1979թթ. եղել է Հրազդանի շրջանային մշակույթի տան ժողթատրոնի բեմադրիչ, Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցիչ, 1979-1981 թթ. հեռուստատեսային ֆիլմերի «Երեւան» ստուդիայում` բեմադրիչի ընթերակա, 1981-1983 թթ.՝ «Պիոներ» ամսագրի գրական աշխատող, արձակի բաժնի վարիչ: 1983-1993 թթ. հեռուստառադիոպետվարչությունում աշխատել է խմբագիր, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր, 1993-1995 թթ.՝ հեռուստառադիոպետվարչության նախագահի տեղակալ, 1995-1996թթ.՝ Հայաստանի պետական ռադիոընկերության գլխավոր տնօրեն, 1997-1998 թթ.՝ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամ:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ: ՀԺԿ քարտուղար, քաղխորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS