Տպել
Արթուր Լեւոնի Խաչատրյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
17.07.1972
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1972թ. հուլիսի 17-ին Երեւանում:

1994թ. ավարտել է  ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկոս:

1996թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը: Գործարար վարչարարության մագիստրոս: 1997թ.՝ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: 2001թ.՝ Լոնդոնի Կայսերական քոլեջը: Գործարար վարչարարության մագիստրոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Պահեստազորի ավագ լեյտենանտ:

1994-2005թթ. եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող: 1997-2000թթ.՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնտեսության վերակառուցման եւ էներգետիկայի տնօրենի ֆինանսական գծով օգնական, ֆինանսական ծրագրերի կառավարող: 2002-2003թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստան. օրենսդրի հզորացման ծրագիր»՝ բյուջետային գործընթացի մասնագետ: 2003-2005թթ.՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ծրագրերի համակարգող: 2005-2007թթ.՝ Երեւանում Կալիֆոռնիայի միջազգային առեւտրի եւ ներդրումների գրասենյակի տնօրեն: 2008-2010թթ.՝ «Մենեջմենթ Միքս» ՍՊԸ խորհրդատվական ուղղության ղեկավար: 2011-2013թթ.՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ֆինանսների եւ հաշվապահության ամբիոնի վարիչ, կառավարման ֆակուլտետի մանկավարժական համակարգող (դեկան), 2011թ.՝ նույն հիմնադրամի ֆինանսների եւ հաշվապահության ամբիոնի դասախոս: 2011-2013թթ. եւ 2015-2016թթ.՝ «Վիվատ Քոնսալթինգ» ՍՊԸ տնօրեն:

2013-2014թթ.՝ «Արդշինբանկ» ՓԲԸ գործառնական տնօրենի տեղակալ, անձնակազմի կառավարման վարչության պետ: 2016-2017թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ: 2017-2018թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: 2018թ.՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար, 2019թ.՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 2020թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գործարար վարչարարության եւ մարդկային ռեսուրսների կառավարման ֆակուլտետների դասախոս:

1991 թվականից ՀՅԴ անդամ է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի 4 զավակ: