Տպել
Արթուր Լավրենտի Սարգսյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
28.04.1978
Կուսակցություն
«Վերածնվող Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1978թ. ապրիլի 28-ին Սիսիանում:

2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2000թ.  ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետի ազգային էկոնոմիկայի բաժինը: Տնտեսագետ:

2006թ.՝ ՌԴ Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի Օրենբուրգի ինստիտուտը: Իրավաբան:

2003-2005թթ. աշխատել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի ավագ մաքսային տեսուչ, 2005-2008թթ.՝ բաժնի պետ: 2008-2016թթ.՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի պետ: 2016-2017թթ.՝ Սիսիան քաղաքային համայնքի ղեկավար: 2017-2021թթ.՝ Սիսիան բազմաբնակավայր համայնքի ղեկավար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: