National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արմենուհի Ստեփանի Կյուրեղյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
26.08.1963
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ

Ծնվել է 1963թ. օգոստոսի 26-ին Վանաձորում:

1984թ. ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Մաթեմատիկոս: 1988թ.՝ ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

1988-1992թթ. եղել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի գիտաշխատող, 1992 թվականից՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Վանաձորի պետական համալսարան) ինֆորմատիկայի ու տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի դոցենտ: 1993-2000թթ.՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի նպաստների բաժնի վարիչ: 2016-2017թթ.՝ Վանաձորի ավագանու անդամ:

1997 թվականից եղել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի քարտուղար, ապա փոխնախագահ, նախագահ: 2004-2017թթ.՝ ասոցիացիային կից Կանանց լիդերության բարձրագույն դպրոցի, 2005-2017թթ.՝ Քաղաքացիական նախաձեռնությունների Լոռու մարզային կենտրոնների ղեկավար:

2006 թվականից ՀՅԴ անդամ է:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (ՀՅԴ): 24.05.2017-20.06.2017թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, 20.06.2017-15.05.2018թթ.՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ, 31.05.2018-14.01.2019թթ.՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 18.05.2017-04.05.2018թթ.՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ, 04.05.2018-14.01.2019թթ.՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ԱԺ պատվոգրով (2017թ.):

Երեք ուսումնական ձեռնարկի, մասնագիտական 34 հոդվածի հեղինակ է:

Այրի է, ունի երեք զավակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS