Տպել
Աշոտ Ժորայի Սիմոնյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
07.11.1980
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1980թ. նոյեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում:

2003թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի աշխատանքի տնտեսագիտություն եւ սոցիոլոգիա ֆակուլտետի «Աշխատանքի էկոնոմիկա» բաժինը: 2004-2007թթ. եղել է նույն բուհի հայցորդ:

2004-2006թթ. աշխատել է «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի տնտեսագետ: 2006-2007թթ.՝ ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի FFT, FFE, SF ծրագրերի փորձագետ: 2006-2008թթ.՝ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի համակարգող: 2010-2017թթ.՝ «Ամինտաս Գրուպ» ՍՊԸ տնօրեն:

2017-2018թթ.՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ:

2000 թվականից ՀՅԴ անդամ է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: