Տպել
Արթուր Գագիկի Ղազինյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
10.11.1978
Կուսակցություն
«Մեկ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1978թ. նոյեմբերի 10-ին Երեւանում:

1999թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: 2001թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2003թ. փետրվար-հունիս ամիսներին վերապատրաստվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրոպական իրավունքի ինստիտուտում: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ:

1999-2002թթ. աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի առաջին կարգի մասնագետ: 2002-2004թթ.՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի արտաքին կապերի վարչության պետ: 2004-2008թթ.՝  ՀՀ փոխվարչապետի (տարածքային կառավարման նախարարի) խորհրդական: 2004 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում: 2006-2021թթ. եղել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր ղեկավար: 2008 թվականից ղեկավարում է «Եվրոպագիտություն» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը, 2010 թվականից՝ ԵՄ աջակցությամբ հիմնադրված «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» միջմասնագիտական տարածաշրջանային կովկասյան մագիստրոսական ծրագիրը: 2009-2010թթ. եղել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական:

2019 թվականից «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահն է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Երկու մենագրության, 40-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: