Տպել
Արծվիկ Գարեգինի Մինասյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
01.01.1972
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
02.08.2021
«Հայաստան» խմբակցություն  (քարտուղար)
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1972թ. հունվարի 1-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղում:

1995թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ-մաթեմատիկոս: 1998թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: 2001թ.՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: Տնտեսագիտության թեկանածու:

1996-1999թթ. եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ: 1998 թվականից դասավանդում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ, 2000-2005թթ. եղել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամ: 2004-2005թթ. դասավանդել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 2005-2006թթ.՝ նաեւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայում: 2005-2007թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սցիալական հարցերի նախարարի տեղակալը: 2016թ. փետրվար-հոկտեմբեր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, 2016-2018թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարար, 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար:

2019 թվականից ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ է:

2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): 19.06.2007-31.05.2012թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 16.06.2008-15.09.2009թթ.՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2012-2016թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): 11.06.2012-25.02.2016թթ.՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 20.06.2012-25.02.2016թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 01.11.2012-25.02.2016թթ.՝  ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

11 գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: