Տպել
Թագուհի Մանվելի Թովմասյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
14.08.1982
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1982թ. օգոստոսի 14-ին Վարդենիսում:

2000թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը: Գիդ-թարգմանիչ (անգլերեն): 2003թ.` նույն ֆակուլտետի «Ժուռնալիստիկա» բաժինը: Լրագրող: 2008թ.` Երեւանի Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետը: 2013թ.` ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Քաղաքագիտության մագիստրոս: 2014թ.` Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ԵԽ ՔԴԵԴ):

Մասնակցել է «Լրագրության միջազգային ստանդարտներ, հարցազրույցների տեխնոլոգիա եւ ռեպորտաժներ պատրաստելու մեթոդներ» (2004թ., IWPR, Երեւան), «Դատական լրագրություն» թրեյնինգային ծրագրի (2005թ., Եվրոպական լրագրողների ասոցիացիա), «Ժողովրդավարություն» (2014-2015թթ., ԵԽ ՔԴԵԴ, Ստրասբուրգ) դասընթացներին:

2003-2004թթ. կամավորական հիմունքներով աշխատել է «Իրավունք» թերթում:

2004-2007թթ. եղել է «Իրավունք» թերթի քաղաքական բաժնի լրագրող: 2007-2011թթ.` «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող: 2011-2018թթ.` «Ժողովուրդ թերթի խմբագրություն ՍՊԸ» («Ժողովուրդ» օրաթերթ, ArmLur.am լրատվական կայք) լրատվական հոլդինգի հիմնադիր-ղեկավար, «Ժողովուրդ» թերթի եւ ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր: 2019-2020թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 06.02.2019-29.12.2020թթ.՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 29.12.2020-02.08.2021թթ.՝ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 14.01.2019-16.11.2020թթ.՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ, 16.11.2020թ.-02.08.2021թ. խմբակցություններում չի ընդգրկվել:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Արժանացել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի՝ «Սեւանա լճի շրջակա միջավայրի խնդիրներին արդյունավետ արձագանքի համար» շնորհագրին (2011թ., ԵՄ «Տեղական ինքնակառավարման ակումբ» ծրագիր), «Տարվա լավագույն պատգամավոր» տիտղոսին՝ 2020թ. պատգամավորական գործունեության համար (2021թ., «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ 11-րդ ամենամյա մրցանակաբաշխություն), «ՀՀ Ազգային ժողովի լավագույն հանձնաժողովի նախագահ» տիտղոսին ( 2021թ., «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ 12-րդ ամենամյա մրցանակաբաշխություն):

Ամուսնացած է, ունի երկու զավակ: