Տպել
Արսեն Գեւորգի Թորոսյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
21.06.1982
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին Երեւանում:

2015-2016թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Բուժծառայության լեյտենանտ:

2004թ. ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2006թ.՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը սոցիալական հիգիենա եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, 2009թ.՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան հանրային առողջություն եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:

2004-2005թթ. եղել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ սոցիալական աշխատողների խմբի ղեկավար, 2005-2010թթ.՝ Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի ընտանեկան բժշկության եւ բուժօգնության որակի համակարգող: 2010-2011թթ.՝ ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոնիտորինգի եւ գնահատման բաժնի վարիչ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2011-2015թթ. եւ 2016-2018թթ.՝ «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի տնօրեն: 2018-2021թթ.՝ ՀՀ առողջապահության նախարար: 2021թ. հունվար-հուլիս՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: