Տպել
Վանիկ Սիրակի Օհանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
22.10.1982
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ
Ծնվել է 1982թ. հոկտեմբերի 22-ին Վանաձորում:

2005թ. ավարտել է Մ.  Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Բժիշկ-ստոմատոլոգ:

2006-2007թթ. եղել է «Գայանա-Դենտ» ՍՊԸ-ի բժիշկ-ստոմատոլոգ:

2007-2013թթ.՝ «ԴԵՆՍ» ՍՊԸ-ի բժիշկ-ստոմատոլոգ: 2008-2010թթ. դասավանդել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետում: 2011-2016թթ. եղել է «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ի դեղատնային ցանցի Լոռու մարզի տարածքային ղեկավար: 2013-2017թթ.՝ «Իգոր Չախմախչյան» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ:  2017թ. հիմնադրել է «Օհանյան կլինիկա» ՍՊԸ-ն: 2019 թվականին  եղել է «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն:

2020թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: