Տպել
Էմմա Արամայիսի Խուդաբաշյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
03.03.1947
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն

 
Հանձնաժողով



Ծնվել է 1947 թ. մարտի 3-ին Սեւանի շրջանի Ծովագյուղ գյուղում:

1973թ. ավարտել է Արմավիրի (ՌԴ) պետական մանկավարժական ինստիտուտը: Մանկավարժ-հոգեբան:

1973-1977թթ. Երեւանի էլեկտրաապարատների գործարանում աշխատել է փականագործ-հավաքող, 1979-1994 թթ. Երեւանի միկրոէլեկտրոնային ինստիտուտում` առաքող, տեխնիկ, 1994-1999 թթ.՝ «Սեւան» զբոսաշրջային միավորման ավագ մեթոդիստ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամ:

2003թ. հոկտեմբերի 21-ից ԱԺ պատգամավոր՝ «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: